05 11 2020

Մենք չենք դադարելու աշխատել զինադադար ամրագրելու ուղղությամբ․ Զոհրաբ Մնացականյան



Անհրաժեշտ բոլոր աշխատանքները տարվում են այդ առումով. ես ավելին չեմ կարող ասել: Այն, ինչ վերաբերում է մեր պայմանագրային հարաբերություններին և դրանից բխող գործառույթներին, ինչ անհրաժեշտ է, հիմա արվում է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս ՀՀ վարչապետը դիմել էր ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը ՌԴ-ն կարող է հատկացնել Հայաստանին՝ իր անվտանգության ապահովման համար:

«1997 թվականի պայմանագիրը բազային պայմանագիրն է, որից բխում են նաև գործառույթներ, որոնք արտահայտված են նաև այլ փաստաթղթերի մեջ»,-նշեց նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ