Մի բան որ երբևէ չի փոխվել, դա կայունությունն է մեր արտաքին քաղաքկանության մեջ։ Մեկ բան այսօր ինձ համար շատ հստակ է՝ մենք սկզբունքորեն մեր հիմնական բոլոր գործընկերների հետ աշխատում ենք անմիջապես բոլոր մակարդակներով՝ ամենաբարձից սկսկած և որևէ դեֆիցիդ չունենք աշխատելու։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այստե ղհարցեր են, որոնք միայն մեկ ուղղությամբ մեկ անձով դիտարկելը նեղացնում է եզրակացությունները։ Մենք երբեք չենք շեղվել նպատակից։ Առաջին օրվանից Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է կայուն, որևէ տեկտոնիկ շարժ մեր արտաքին քաղաքականությունը իրեն թույլ չի տվել մնացել է կայուն և հետևողական մեր բոլոր գործընկերների հետ»,- ասաց նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը