Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․
«Թյուրըմբռնում կա, որ ԱՄՆ նոր նախագահի պարագայում ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կարող է փոխվել դեպի դրականը։
Վերաբերմունքը միգուցե, քաղաքականությունը` ոչ:
Միգուցե մեր ղեկավարությանը մեկ-երկու անգամ բարձր մակարդակով ընդունեն: Սակայն գլոբալ առումով ԱՄՆ-ն տարածաշրջանում շարունակելու է իր շահերի սպասարկումը, ԼՂ հարցում չի փոխելու իր դիրքորոշումը, Իրանի և Ռուսաստանի հարցում շարունակելու է զսպման քաղաքականությունը, շարունակելու է Վրաստանին և Ադրբեջանին գնահատել որպես ռազմավարական դաշնակից, իսկ մեզ` բարձր առաջնահերթություն ունեցող պետություն:
Իրանի հետ միգուցե սկսվի քաղաքական երկխոսություն, ինչը որոշակիորեն կթուլացնի տարածաշրջանային լարվածությունը, սակայն գլոբալ առումով ամերիկացիները կշարունակեն Իրանին դիտարկել որպես մարտահրավեր: Թուրքիայի մասով առավել կոշտ հռետորաբանության կիրառումը հնարավոր է գերակշռի, սակայն մակերեսային սանկցիաներից այն կողմ ոչինչ չի լինի: Ամերիկացիները Թուրքիային դիտարկում են որպես անառակ որդի, ով մի օր վերադառնալու է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը