Անկեղծ ասած՝ ես 97 թվականի համաձայնագիրը գիտեմ, բայց մնացած համաձայնագրերի մասին, որոնց մասին դուք խոսում եք, պետք է մի քիչ ավելի կոնկրետացնեք, բայց ես կարծում եմ՝ ֆունդամենտալ բազային համաձայնագիրը հենց 1997 թվականի համաձայնագիրն է: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ նախագահին ուղղված նամակում ինչո՞ւ է հղում արվել 1997 թվականին կնքված համաձայնագրին այն դեպքում, երբ ըստ մասնագետների ունենք նաև դրանից հետո կնքված փոխօգնության համաձայնագրեր, որոնք ավելի ընդլայնված են:
Ինչ վերաբերում է հարցին, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը պատերազմը սկսվելուց մեկ ամիս անց դիմեց ՌԴ նախագահին, և ինչո՞ւ արտաքին գործերի նախարարության միջոցով, փոխվարչապետը նշեց. «Պահը որոշվել է կարծում եմ՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ է կատարվում ռազմական իրավիճակի հետ կապված: Այսինքն կարծում եմ՝ ինչ-որ պահ է եկել, երբ կուտակումները կամ դիսլոկացիան վկայել է այն մասին, որ ճիշտ կլինի այդ պահին արդեն իսկ դիմել, որովհետև երևի կար իրավիճակ, որը համարվեց, որ վտանգ է կամ սպառնալիք, այդ թվում Հայաստանի սահմաների համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը