02 11 2020

Լիբիայից Ստամբուլ, ապա Բաքու է տեղափոխվել ուղևորատար հերթական ինքնաթիռը. Инфотека24

Լիբիայից Ստամբուլ, ապա Բաքու է տեղափոխվել ուղևորատար հերթական ինքնաթիռը. Инфотека24

Fligtradar24 համակարգի օգնությամբ հայտնի է դարձել, որ նոյեմբերի 2-ին, Երևանի ժամանակով 02:55-ի սահմանում լիբիական Տրիպոլիից Թուրքիայի Ստամբուլ քաղաք է ուղևորվել  լիբիական Wings Airlines LWA100 / YL100 ավիաընկերությանը պատկանող ուղևորատար Airbus A-319-112 ինքնաթիռը: Այս մասին գրում է Инфотека24-ը՝ թելեգրամյան իր ալիքում:

Թռիչքից հետո՝ մոտ 03:10-ին Ստամբուլից Բաքու է ուղարկվել Turkish Airlines TK338 / THY8DV ընկերությանը պատկանող Airbus A330-303 ուղևորատար ինքնաթիռը:

Լրատվամիջոցը նշում է, թե ամենայն հավանականությամբ չվերթով Լիբիայից Ադրբեջան են տեղափոխվում ահաբեկիչներ Արցախում հայերի դեմ կռվելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ