Politik.am-ը գրում է․ «Ներկայացնում ենք տեսանյութ, որում սորոսական Դանիել Իոաննիսյանն ԱՄՆ Կոնգրեսում բողոքում է Ռուսաստանից:
Իոաննիսյանն ասում է, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը չի սիրում ժողովրդավարացման որևէ գործընթաց թե՜ իր հարևանությամբ, թե՜ աշխարհի որևէ ծայրում՝ նշելով, որ պետք է Հայաստանին աջակցեն, որպեսզի անկախանա Ռուսաստանից:
Ի պատասխան ԱՄՆ կոնգրեսմենը զարմացած արձագանքում է՝ ասելով, որ Իոաննիսյանն առաջարկում է Հայաստանին չհամագործակցել Ռուսաստանի հետ, չնայած որ Ռուսաստանն անհրաժեշտ է Հայաստանին ռազմական և անվտանգային պատճառներից ելնելով: Կոնգրեսմենը նշում է, որ իրեն դուր չի գալիս այն, որ օլիգարխները վերահսկում են էներգետիկ բլոկը կամ մեդիա բլոկը , որևէ բան, քանի որ դա ոչ այնքան ռուսական խնդիր է, որքան օլիգարխիկ խնդիր և այն ժողովրդավարական չէ:
Տեսանյութը՝ ստորև.