31 10 2020

ՀՅԴ գրասենյակում արվեստի և գիտության գործիչները քննարկել են ռազմաճակատում ծանր իրավիճակը․ News.am

ՀՅԴ գրասենյակում արվեստի և գիտության գործիչները քննարկել են ռազմաճակատում ծանր իրավիճակը․ News.am

News.am-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում արվեստի ու գիտության շուրջ երկու տասնյակ գործիչներ քննարկել են արցախյան ռազմաճակատում ստեղծված ծանր իրավիճակը, հանդես եկել մի շարք առաջարկներով։

Լուրի իսկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։

Վերջինս հաստատեց, որ մտավորականության հետ քննարկում է տեղի ունեցել, սակայն մանրամասներ չհայտնեց։

«Մենք հանդիպումներ և քննարկումներ ունենում ենք տարբեր շրջանակների հետ, բնականաբար, օրակարգում Արցախի շուրջ ստեղծված իրադրությունն է»,- NEWS.am-ին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ