ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի հետ: Այդ մասին ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում:
Այսպես՝ ՌԴ ԱԳՆ-ն նշում է, հաստատում է Ռուսաստանի Դաշնության՝ ՀՀ-ի նկատմամբ դաշնակցային, ինպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածից բխող պարտավորություններին հավատարիմ լինելու փաստը:
«Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի Երևանին, եթե մարտերը տեղափոխվեն անմիջապես Հայաստանի Հանրապետթյան տարածք»,-ասվում է հայտարարություն:
ՌԴ ԱԳՆ-ն նաև կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունը և վերադառնալ առարկայական բանակցություններին՝ հոկտեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների բազային սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը