29 10 2020

Ռուսաստանն արտաքին խաղացողներին կոչ է անում չխթանել ռազմական սցենարը ԼՂ-ում

Ռուսաստանն արտաքին խաղացողներին կոչ է անում չխթանել ռազմական սցենարը ԼՂ-ում

Ռուսաստանի Դաշնությունն արտաքին խաղացողներին կոչ է անում չխթանել ռազմական սցենարը Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Պատասխանելով ռազմական նշանակության արտադրանքի վրա Թուրքիայի նկատմամբ էմբարգոյի հարցին` Զախարովան մի հատված է մեջբերել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հարցազրույցից. «Մենք բոլոր արտաքին խաղացողներին կոչ ենք անում ամեն ինչ անել ռազմական սցենարի հետագա խթանումը կանխելու համար, աշխատել կողմերի հույզերը սառեցնելու, խաղաղության գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու ուղղությամբ...Ուստի ես կկենտրոնանայի սրա վրա: Մենք գործադրում ենք բոլոր ջանքերն`  իրավիճակը քաղաքական-դիվանագիտական ​​խաղաղ դաշտ բերելու համար»,- ասել է Զախարովան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ