29 10 2020

Զերծ մնացեք հակաիսլամական հայտարարություններից՝ և մամուլում, և սոցցանցերում. Ստեփան Դանիելյան

Զերծ մնացեք հակաիսլամական հայտարարություններից՝ և մամուլում, և սոցցանցերում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի ամենոք, մեծ խնդրանք ունեմ:

Զերծ մնացեք հակաիսլամական հայտարարություններից՝ եւ մամուլում, եւ սոցցանցերում:

Հիմա Իրանում հայերի դեմ մեծ ալիք է բարձրացել եւ տեղի համայնքը ծանր վիճակում է, որովհետեւ Ֆրանսիայի դեպքերի հետ կապված մեր ԱԳՆ հայտարարությունից մի հատված, սխալ մեկնաբանություններով, Իրանի ադրբեջանցիները տարածում են մամուլում ու սոցցանցերում, հայտարարելով, որ մենք Իսլամի դեմ ենք ու արդարացնում ենք Մարգարեի ծաղրանկարները:

Վիճակը լուրջ է:

Մենք ունենք հայրենակիցներ, որոնք բնակվում են մուսուլմանական երկրներում եւ մեր ամեն մի հայտարարություն, խոսք ադրբեջանցիները հետեւում են ու տարածում այդ երկրներում, հակահայկական տրամադրություններ ստեղծելու նպատակով:

Այս շիկացած մթնոլորտում զերծ մնացեք սոցցանցերում ու մամուլում նման ծաղրանկարների տարածումից եւ հակաիսլամական խոսքերից:

Եղեք պատասխանատու»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ