ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իր Թվիթերի էջում գրում է․
«Հոկտեմբերի 26-ի զինադադարը ձախողվել է:
3-րդ անգամ Ադրբեջանն անընդունակ է հարգելու իր ստանձնած պարտավորությունները:
Բաքվի անհուսալի և խաբող քաղաքական ռազմական ռեժիմը իրականացնում է ագրեսիա Արցախի նկատմամբ:
Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ռիսկերը շատ բարձր են․
Արցախի քաղաքացիական բնակչության օդային ռմբակոծություններն ու գնդակոծությունները շարունակվեցին այսօր:
Թիրախներն էին Ստեփանակերտի բնակելի տարածքները, քաղաքացիական ենթակառուցվածքները և ծննդատունը:
Ադրբեջանի գործողությունները` ուղղված Արցախում խաղաղ բնակիչների ոչնչացմանն ու սպանությանը, կստանան վճռական դիմադրություն»,- գրել է Մնացականյանը եւ հրապարակել ագրեսիայի մասին լուսանկարներ եւ տեսանյութ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը