«Միանում եմ Վազգեն Մանուկյանի կոչին։ Կարճ, ամբողջական, ճշգրիտ և ժամանակի պահանջով հայտարարություն է»։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վազգեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր.
«Վտանգված է ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։ Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։ Ի՞նչ է պետք անել։
1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը