22 10 2020

Պետք է միասնական լինենք, այսօր չկա այլ խնդիր․ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից



ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այսօր հիմնական խնդիրն այն է, որ բոլորը լինեն միասնական, որպեսզի ընդհանուր նպատակը՝ հաղթելը, իրականանա։

«Այսօր չկա այլ տեսակետ, այլ խնդիր։ Պետք է միասնական»,- նշեց նա՝ հավելելով, որ ինքն ամեն ինչ անելու է աջակցություն ցուցաբերելու համար ստեղծված իրավիճակում։

Հիշեցնենք, որ դատարանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Գագիկ Ծառուկյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ