22 10 2020

Մենք նախկինի պես համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի․ Պեսկով

Մենք նախկինի պես համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի․ Պեսկով

ՌԴ-ն ամեն բան անում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը քաղաքական դաշտ դուրս բերելու համար: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ղարաբաղում ռուսական դեսանտային գործողության հնարավորության մասին հարցին, փոխանցում է RT-ն:

«Մենք նախկինի պես համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ընդգծել է Պեսկովը: Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ երկրների գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է դեսանտային գործողություն իրականացնել Ղարաբաղում: Ըստ Զատուլինի՝ հենց Ադրբեջանը և Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով նրանց պետք է հիշեցնել՝ որ պետությունն է առաջատար հետխորհրդային տարածքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ