22 10 2020

Ադրբեջանը դեմ չէ խաղապահների և դիտորդների տեղակայմանը, սակայն առաջ կբերի իր պայմանները. Ալիև

Ադրբեջանը դեմ չէ խաղապահների և դիտորդների տեղակայմանը, սակայն առաջ կբերի իր պայմանները. Ալիև

Ադրբեջանը դեմ չէ Ղարաբաղում խաղապահների և դիտորդների տեղակայմանը, սակայն առաջ կբերի իր պայմանները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես կգա առաջարկներով՝ կապված դիտորդների և խաղաղապահների քանակի, կազմի և ժամկետների հետ:

Ինչ վերաբերվում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա Ալիևը ասել է, որ «Բաքուն երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղում ինքնորոշման հարցով հանրաքվեի անցկացմանը»:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարը չի բացառում, որ «Ղարաբաղում կարող է ստեղծվել մշակութային ինքնավարություն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ