19 10 2020

Քննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը. Շարմազանովը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

Քննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը. Շարմազանովը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

Քննարկել ենք Արցախի հետ կապված  խնդիրները, այնտեղ տիրող իրավիճակը: Այս մասին վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ  ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ հանդիպումը փակ է եղել:

«Փակ հանդիպում է եղել, լիազորված չեմ հանդիպման մանրամասները ներկայացնել: Կառավարությունը՝ որպես քաղաքական պատասխանատու, եթե նպատակահարմար կգտնի, կբացի փակագծերը»,-ասաց նա:

Սա վարչապետի և արտախորհրդարանական ուժերի՝ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ երկրորդ հանդիպումն էր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ