19 10 2020

Բացարձակ համոզված եմ, որ այդ կոլեգիալ մարմնի կարիքը սուր զգացվում է հիմա. Ավետիք Չալաբյանը

Բացարձակ համոզված եմ, որ այդ կոլեգիալ մարմնի կարիքը սուր զգացվում է հիմա. Ավետիք Չալաբյանը

Հարցազրույց՝ «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի հետ․

Պարոն Չալաբյան, հրատապ կարգով ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմնի ձևավորման 14 կուսակցությունների հայտին արձագանքում են իշխանական պատգամավորները, բայց՝ ոչ վարչապետը: Երրրորդ օրն էլ ավարտվեց, կառուցողական տրամադրվածություն տեսնու՞մ եք իշխանության կողմից:

Այս պահին դժվարանում եմ միարժեք պատասխան տալ։ Ի տարբերություն իշխանական պատգամավորների, վարչապետը գործի բերումով տիրապետում է շատ ավելի ամբողջական տեղեկատվության, և հնարավորություն ունի համապատասխան եզրակացություններ անել։ Այսօրվա իր գրառման մեջ նա նշել էր համազգային ներուժի մոբիլիզացման անհրաժեշտության մասին, իսկ կուսակցությունների առաջարկությունը հենց այդ ուղղությամբ քայլ է։ Ուստի եթե նա անկղեծ է իր ձգտումների մեջ, պետք է կարողանա վեր կանգնել ներքաղաքական տարածայնություններից, և երկրի համար ճակատագրական այս պահին սեղմել իրեն մեկնած ձեռքը։

ժամանակի կորուստը նշանակում է այդ պահի շանսերը կորցնել: Ի՞նչ եք պատրաստվում անել հաջորդ քայլին, եթե կառավարությունից շարունակեն լռել։

Ես չեմ կարող խոսել այլ կուսակցությունների անունից, սակայն մեր կուսակցությունը պատերազմի առաջինիսկ օրվանից լծվել է ընդհանուր հաղթանակի գործին՝ կլինի դա անմիջականորեն մարտական գործողություններին մասնակացություն ճակատում, զինամթերքի մատակարարում, տեղեկատվական պայքար, թե տուժած խաղաղ բնակիչներին և վիրավորներին աջակցություն։ Մենք պարզապես անտրտում կշարունակենք մեր աշխատանքը, թեև համոզված ենք, որ մեր առաջարկած ձևաչափում նրա արդյունավետությունն էապես կբարելավվի։

Քաղաքական ուժերի  նախաձեռնած օպերատիվ շտաբի կառուցվածքը նկարագրեք, խնդրում եմ, և շտաբի ձևավորման դեպքում կարո՞ղ եք  հիմնավորել՝ ի՞նչ կտա այդ պոտենցիալը երկրին ու մեր անվտանգության պաշտպանությանը:

Օպերատիվ շտաբը դա պետական կառույց է, որում պետք է ներգրավվեն համապատասխան փորձառությամբ սահմանափակ թվով անձիք՝ թե՛ գործող իշխանության կազմից, թե՛ նախկինում պաշտոնավարած։

Այս շտաբի հիմնական խնդիրը պետք է լինի երկրի և ազգի ռեսուրսների համատարած մոբիլիզացիան, օպերատիվ որոշումների արդյունավետ ընդունումը, առաջացող բարդագույն իրավիճակներին համարժեք արձագանքումը։ Բացարձակ համոզված եմ, որ այդպիսի կոլեգիալ մարմնի կարիք սուր զգացվում է հիմա, սակայն այն պետք է լինի առավելագույնս կոմպակտ, դինամիկ և արագ աշխատող։

Ինչպե՞ս կհակադարձեք ձեր հայտին անվստահություն հայտնող այն քաղաքացիներին, որոնց մի մասը գուցե ուղղորդված կերպով 14 կուսակցությունների հայտը մերժող տեքստեր է տարածում իր սոցցանցի էջերից՝ ըստ էության չխորանալով այդ արձագանքի բովանդակության մեջ:

Կարծում եմ, որ մեծ մասի դեպքում սա տարընթերցման արդյունք է, մասնավորապես, այդպիսի արձագանքներից շատերը սա դիտարկում են որպես նախկին պաշտոնյաների իշխանության վերադառնալու հնարավորություն։

Կարծում եմ, երկրի համար օրհասական այսպիսի պահին, պետք է վերանալ այս պառակտող բաժանումներից, և կենտրոնանալ նրա վրա, թե առանձին վերցված յուրաքանչյուր անձ իր փորձառությամբ և կարողություններով ինչպիսի իրական օգուտ կարող է տալ հաղթանակի ընդհանուր գործին։

Իսկ իշխանափոխության վախերին ինչպե՞ս կարձագանքեիք:

Այդ աղմուկը նրանք բարձրացրել, որոնք գիտեն, որ այդ պրոցեսին իրենք չեն մասնակցում:
Կարծում եմ՝ իրենք հասկանում ենք, որ դա հասարակության մեջ բերելու է  իրական կոնսոլիդացիայի, և այդպիսով կստեղծվի ամուր համազգային բռունցք:

Հիմա դրան հակադրվելով և փորձելով ինչ-որ դավադրապաշտություն անել և այլն, որ սա սողացող հեղաշրջում է… Մի՞թե հեղաշրջումը այն է, որ կուսակցությունները բացահայտ հայտարարությո՞ւն են անում:

Դա հանրային գործընթաց է: Կուսակցությունները հավաքվել են, երկար  քննարկումներից հետո հայտարարություն են ստորագրել, որը հանրայանցվել է և մեր աջակցության հայտը փաստացի առաջարկ է՝ կառավարությանը: Ու այդ ամեն ինչի նպատակն այն է, որ օգնենք  պետական իշխանությանը:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ