17 10 2020

Ադրբեջանում շիկացած մթնոլորտը վերջ ի վերջո բերելու է հզոր պայթունի. Կարեն Հովհաննիսյան

Ադրբեջանում շիկացած մթնոլորտը վերջ ի վերջո բերելու է հզոր պայթունի. Կարեն Հովհաննիսյան

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.

«Այլևս ոչ թե նշմարվում, այլ հեռվից հեռու ակնհայտ երևում է Ադրբեջան անունով արհեստածին պետության իրական վիճակը։ Խուճապն Ադրբեջանում հասել է ահռելի չափսերի։

Ադրբեջանական տիրույթում խոսում են, որ հայերը պետք է գրավեն Գյանջան, որ Ալիևը վաճառել է Գյանջան։ Աննկարագրելի է այն խուճապային տրամադրությունները, որոնք առկա են այդ արհեստածին երկրի թիկունքում։

Տղամարդիկ թաքնվում են զորահավաքից, շատ դեպքերում երևացող մարդկանց են մատնացույց անում և տեղի են ունենում ներքին բախումներ։

Այս շիկացած մթնոլորտը վերջ ի վերջո բերելու է հզոր պայթունի։ Ի դեպ, տղամարդիկ փախել են սարեր և անտառներ, թաքնվել զորահավաքից, իսկ զորակոչի և մոբիլիզայից ծառայությունից տներ գնացողներին կանայք պատասխանում են, որ իրենց ամուսինները և որդիները կամավոր են գնացել և լուր չունեն արդեն երկու շաբաթ։

Մի խոսքով, մեր ամեն մի հարվածի ալիք ավելի է խարխլում այդ արհեստածին պետության հիմքերը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ