16 10 2020

Ադրբեջանը բացահայտ կերպով ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխանության դեմ. Զոհրաբ Մնացականյան



«Մեր հանդիպումը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Արցախում մեր հայրենակիցները կանգնած են գոյութենական սպառնալիքի առաջ։ Այս առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը՝ այս կարևոր ժամանակահատվածում Հայաստան այցելելու, իր համերաշխությունը հայ ժողովրդին հայտնելու համար»: Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ մեր տարածաշրջանները՝ Միջերկրականն ու Հարավային Կովկասը, ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում են Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ