14 10 2020

Հրադադարն ինքնին բավարար չէ, եթե չլինեն կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմներ. Սերգեյ Լավրով



 

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տալիս՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանն ու հարցի խաղաղ կարգավորման շուրջ ռուսական կողմի միջնորդական ջանքերին:

Անդրադառնալով Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ԼՂ հակամարտության գոտում մարդասիրական հրադադար կնքելու շուրջ կնքված համաձայնագրին՝ Լավրովն ընդգծել է, որ դրանք բացառիկ բանակցություններ էին:

«Ընդգծեմ, որ վճռորոշ պահին իր ներդրումն է ունեցել նախագահը, քանի որ նա վերահսկում էր մեր գիշերային քննարկումները, երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել, բանակցություններին անմասն չի մնացել նաև Սերգեյ Շոյգուն»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովի խոսքով՝ հրադադարն ինքնին բավարար չէ, եթե չլինեն կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ