12 10 2020

ԵՄ-ն կոչ է անում խիստ հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածությանը

ԵՄ-ն կոչ է անում խիստ հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածությանը

Եվրոպական միությունը հորդորում է խիստ հավատարիմ մնալ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում հումանիտար նպատակներով ձեռք բերված պայմանավորվածությանը կրակի դադարեցման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Արտաքին գործողության եվրոպական ծառայության պաշտոնական կայքում հրապարակված ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարության մեջ:

«Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի վերաբերյալ ս.թ. հոկտեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնությունը: ԵՄ-ն կողմերին հորդորում է խիստ հավատարիմ մնալ ձեռք բերված համաձայնությանը և կոչ անում բոլոր դերակատարներին, այդ թվում՝ արտաքին կողմերին ձեռնպահ մնալ բոլոր գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ զոհերի:

Այս առումով, մենք ծայրաստիճան անհանգստությամբ ստանում ենք հաղորդումներ շարունակվող ռազմական գործողությունների, այդ թվում ՝ ուղղված քաղաքացիական թիրախների դեմ, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների մասին և կողմերին հորդորում ապահովել համաձայնության նկատմամբ լիակատար հարգանք՝ տեղական մակարդակում: ԵՄ-ն կողմերին կոչ է անում առանց հապաղելու վերադառնալ բովանդակային բանակցությունների դաշտ՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, առանց նախապայմանների և համաձայնեցված սկզբունքների հիման վրա»,- ասված է հայտարարությունում:

ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին`հակամարտությանը բանակցությունների միջոցով  քաղաքական լուծում գտնելու հարցում և կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ