09 10 2020

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

 

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Զոհրաբ Մնացականյանը եւ Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9-ին բանակցություններ են վարում Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով` զոհվածների եւ գերիների դիերով փոխանակվելու համար:

Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա` այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար»,- նշվում էր ՌԴ նախագահի ուղերձում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ