«Դա ևս խուճապ առաջացնելու տրամադրություններ կարող է առաջացնել: Չեմ կարծում, որ ռազմական դրության ժամանակ նման հարցերը քննարկման հարց են, սա պարզ քննադատության մասին չի խոսում, այլ՝ խոսքը գնում է պատերազմի ընթացիկ իրավիճակի վրա ազդելու, խաթարելու, մեր զինվորների ոգին կոտրելու ու նման արարքների մասին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանելով հարցին՝ պատերազմի ժամանակ եթե ասում են՝ իշխանությունները լավը չեն, դա պետական դավաճանություն է արդյոք։
Լրագրողները հիշեցրին՝ 90-ականներին արցախյան առաջին պատերազմի ժամանակ պահանջում էին նախագահի հրաժարականը՝ նախարարը պատասխանեց. «Ես չգիտեմ արցախյան առաջին պատերազմի ընթացքում մենք ինչ իրավիճակ ենք ունեցել: Կարծում եմ դուք նկատել եք վերջին տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաները ինչ դեր են ձեռք բերել, ինչ է հնարավոր անել ՏՏ դաշտում ու այսօր պատերազմն ընթանում է նաև ՏՏ օգտագործմամբ: Հետևաբար չենք կարող 90-ականները համեմատել 2020-ի իրավիճակի հետ»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը