ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայտարարությամբ վերահաստատել է ռազմավարական, դաշնակցային, գործընկերային պարտավորությունները և ասել, որ դա չի կարող որևէ ձևով կասկածի տակ դրվել։ Նա շեշտել է, որ Հայաստանի նկատմամբ ունի պարտավորություն ոչ միայն երկկողմանի, այլ նաև՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Նա առանձնացնում է Հայաստան, Ադրբեջան և Արցախ։ Այս առումով Պուտինն Արցախի՝ առանձին սուբյեկտ լինելը ճանաչում է իր հռետորաբանությամբ։ Սա կարևոր ուղերձ է՝ ուղղված թե՛ Ադրբեջանին, թե՛ միջազգային հանրությանը»,- ասաց Մարուքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը