07 10 2020

Դատական ատյանների արդարացիության մեր հույսերը հօդս ցնդեցին. Իվետա Տոնոյան

Դատական ատյանների արդարացիության  մեր հույսերը հօդս ցնդեցին. Իվետա Տոնոյան

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, «Որևէ մեկը չի կասկաում, որ Գ. Ծառուկանը իր կապերով տասնապատիկ անգամ ավելին կարող էր անել այս օրերին, եթե գտնվեր ազատության մեջ, այս համատեքստում է , որ այս օրերին մենք բազմաթիվ անգամ կարևորել ենք միասնականության դերը, սակայն, ցավոք սրտի, մեր հույսերը, կապված դատական ատյանների արդարացիության հետ, հօդս ցնդեցին։ Եվս մեկ անգամ ցավալիորեն առիթ ունեցանք համոզվելու, որ բացառապես իրավական որևէ հենք չունեցող քրեական գործի շրջանակներում կոնկրետ քաղաքական ենթատեքստ պարունակող գործընթացներ են տեղի ունենում՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Գ. Ծառուկյանին մեղսագրվող արարքի դեպքում պատժատեսակ է նախատեսվում և կալանավորումը, որպես վերջնական ուլտիմատումային պատժամիջոց քաղաքակիրթ աշխարհը դեմ է արտահայտվում, կալանավորումը վերջին գործընթացն է, որը պետք է տեղի ունենա:

Այսօր դատարանը հնարավորություն ուներ ապացուցելու, որ առաջնորդվում է բացառապես իրավական գործիքակազմով և տրվեր արդարացի դատավճիռ»։

Իվետա Տոնոյանը նշեց, որ եթե Ծառուկյանը լիներ ազատության մեջ, իր ունեցած հնարավորություններով կարող էր լինել Արցախի կողքին և միջազգային կապերի միջոցով, միջազգային հանրությանը հարցին հնչեղություն տար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ