07 10 2020

Հետևողական ենք լինելու ՄԻԵԴ-ի որոշման կատարման քայլերին. ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ



«Ամեն օր մենք ՄԻԵԴ ենք ներկայացրել փաստեր ու ապացույցներ Ադրբեջանի կողմից թե կոնվենցիոն, թե մարդասիրական իրավունքների խախտումների մասին»,- տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Մինչև երեկ, այսօր էլ կարծում եմ, կուղարկվի թարմացում Ադրբեջանի կողմից տոտալ անտեսումը թե մարդասիրական իրավունքների, թե կոնվենցիոն պահանջների, թե մարդու իրավունքների վերաբերյալ նվազագույն չափանիշների խախտումների մասին»,- ասաց Կիրակոսյանը՝ մատնանշելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ու այլ բնակավայրերի անընդհատ գնդակոծությունները։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում էր ընդունել՝ կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին չթիրախավորել քաղաքացիներին ու քաղաքացիական օբյեկտները, բնակավայրերը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ