Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը կանխատեսում է արել, որ հոկտեմբերի 6-ին ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակումները վերջինն են լինելու:
«Դեռևս օրեր առաջ ասել եմ, որ կրկնակի հարձակումը կլինի իր հաշվարկներում սխալված բռնապետ Ալիևի վերջին հուսահատ ցանկությունն ապացուցելու իր ժողովրդին, որ ինքը մեծն փարավոն է: Կարծում եմ, որ հայ զինվորները ստիպված կլինեն փոքր-ինչ նահանջել՝ 5-7 կմ դեպի պաշտպանության երկրորդ-երրորդ գիծ: Սակայն հոկտեմբերի 8-ի երեկոյան մոտ ադրբեջանցիները վերջնականապես կհոգնեն, հարձակումները կդադարեն: Այդ ժամանակ հայկական զորամասերը հակագրոհի կգնան և կվերադառնան նախնական գիծ: Հոկտեմբերի 11-12-ն արդեն, կարծում եմ, պատերազմն ամբողջովին կավարտվի և կողմերին հրադադար կպարտադրեն»,- գրել է բլոգերը:
Վերջինս հույս է հայտնել, որ այդ ժամանակ հայ զինվորականները ոչ միայն կվերադառնան սահմանի նախնական գիծ, այլև ռազմավարական կետեր կգրավեն հենց Ադրբեջանի տարածքում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի և Մինգեչաուրի ՀԷԿ-ի մոտակայքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը