Քաղաքագետ և արևելագետ Եվգենի Սատանովսկիի կարծիքով՝ Մոսկվան Անկարային կպատասխանի ԼՂ-ում «աննախադեպ լկտիությանն» համար։ Այս մասին գրում է URA.ru-ն։
Սատանովսկին նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի թաքցնում իր հետաքրքրվածությունը ԼՂ կոնֆլիկտում։
«Էրդողանը կոնֆլիկտի մեջ է մտել ոչ միայն տարածաշրջանում վերահսկողություն ստանալու նպատակով, այլև Իդլիբում փետրվարյան անհաջող օպերացիայի պատճառով։ Այն ժամանակ նա ստիպված էր Պուտինից աջակցություն խնդրել»,- «Вести FM»-ի եթերում պարզաբանեց նա։
Քաղաքագետը վստահություն է հայտնել, որ ռուս զինվորականները, ինչպես նաև ՌԴ նախագահը և Անվտանգության խորհուրդը «Էրդողանին արժանի պատասխան» կպատրաստեն և նա «դեռ ստիպված կլինի ներողություն խնդրել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը