«Մենք հետևում ենք իրադարձություններին Բրյուսելից, ԵՄ բարձր ներկայացուցիչն արել է իր հայտարարությունը, մենք նաև ուղիղ կապի մեջ ենք արտգործնախարարության հետ: Մենք շատ հստակորեն ասել ենք, որ քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը հանդուրժելի չէ որևէ դեպքում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում քաղաքացիական անձինք են զոհվում:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը