06 10 2020

Վստահ ենք, որ Ռուսաստանն իր կայունացնող դերը տարածաշրջանում կկատարի. Ռուբեն Ռուբինյան



Այս պատերազմի 2-րդ, 3-րդ օրերից սկսած միջազգային խաղացողների, մամուլի ու հանրության շրջանում որոշակի ընկալման փոփոխություն տեղի ունեցավ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, մեզ համար ձեռնտու փոփոխություն: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«Աշխարհն ընդունեց այն փաստը, որ Թուրքիան ներգրավված է պատերազմի մեջ՝ ընդհուպ ֆիզիկապես, ինչպես նաև տեռորիստներ են օգտագործվում հայության դեմ. դիվանագիտական առումով սա բնականաբար դրական է մեզ համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ