06 10 2020

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանին

 

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերին, որում խնդրել է, որ «Իսրայելն անմիջապես դադարեցնի մահաբեր կամ երկակի նշանակության նյութերի ու տեխնոլոգիաների վաճառքը կամ փոխանցումը Ադրբեջանին»: Այս մասին հայտնում են հանձնախմբից.

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ սեպտեմբերի 27-ին Արցախի և Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի անակնկալ հարձակումից հետո իսրայելական արտադրության ԱԹՍ-ներն ու LORA հրթիռներն առանց տարբերակման կիրառվել են քաղաքացիական կառույցների դեմ:

«Այս և այլ տեսակի մահաբեր զենքերի փոխադրումը պետք է անհապաղ դադարեցվի՝ հաշվի առնելով տարրական բարոյականությունը, ինչպես նաև Իսրայելի և միջազգային մարդասիրական իրավունքի հարցը»,- գրել է Համբարյանն ու, ամփոփելով նամակը, հույս հայտնել, որ  «դեսպանը հրատապ կերպով իր մտահոգությունները կհայտնի Իսրայելի կառավարությանը, աշխատանք կտարվի Ադրբեջանին զենքի վաճառքը և փոխադրումն անհապաղ դադարեցնելու ուղղությամբ և կերաշխավորվի, որ Իսրայելը երբեք մասնակից չի լինի հայերի երկրորդ ցեղասպանությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ