05 10 2020

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

 

Հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Պեկկա Հաավիստոյի հեռախոսազրույցը։

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Զոհրաբ Մնացականյանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ և զանգվածային թիրախավորումը, ինչը հանգեցնում է մարդկային կորուստների։

ՀՀ ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող գործոնի ակտիվացման առնչությամբ, ինչն արտահայտված է հակամարտության գոտում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայմամբ և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում վերջիններիս ներգրավմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ