05 10 2020

Լոս Անջելեսում հայերը կրկին փակել են գլխավոր 3 մայրուղիներ



Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչներն երկրորդ օրն է արդեն երկկողմանի փակում են քաղաքի գլխավոր մայրուղիները՝ փորձելով այդպիսով ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վրա:

Փակ են նաև Հոլիվուդ քաղաքի բոլոր փողոցները, հաղորդում է www.foxla.com-ը:
Վարորդներին խորհուրդ է տրվել խուսափել այդ հատվածներից կամ պատրաստ լինել խցանումներում սպասելուն:

Համահայկական ցույցը սկսվել է դեռևս շաբաթ երեկոյան: Կիրակի երեկոյան բողոքի ցույց է անցկացվում նաև Գլենդելում:

«Մենք Հայաստանի ու Արցախի ժողովրդի հետ ենք: Կոչ ենք անում Վաշինգթոնի մեր առաջնորդներին հետեւողական եւ խիստ դիվանագիտություն բանեցնել, որն անհրաժեշտ է Արցախում խաղաղություն հաստատելու համար: Թուրքիան պետք է դուրս գա պատերազմից»,-նշել են նրանք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ