04 10 2020

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կիրակի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակները:

«Ուշադրության կենտրոնում գտնվել են ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակների որոնմանն առնչվող հարցերը: Լավրովը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի առնչությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունն աջակցել կողմերին՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո քաղաքական և դիվանագիտական հուն վերադարձնելու վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ