03 10 2020

Միջազգային հանրությունն անկարողություն է դրսևորել ԼՂ հարցում. Սերբիայի նախագահ

Միջազգային հանրությունն անկարողություն է դրսևորել ԼՂ հարցում. Սերբիայի նախագահ

Միջազգային հանրությունը լիակատար անկարողություն է դրսևորել Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, հաղորդում է ТАСС գործակալությունը։

Երկրի ԵՄ անդամակցության հարցով Ազգային կոնվենտի հետ հանդիպմանը Վուչիչը հայտարարել է, որ դեմ է Կոսովոյի և Մետոխիայի սառեցված հակամարտությանը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս առճակատումը «ցույց է տվել, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունները»:

«Այս հակամարտությունում մենք տեսել են ողջ միջազգային հանրության բացարձակ անկարողությունը, այդ իսկ պատճառով ես դեմ եմ Բալկաններում սառեցված վիճակում գտնվող հակամարտություններին: Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտությունները նշանակում են բախումներ ապագայում, որոնցում միջազգային հանրությունն անուժ է: Այդ պատճառով ես կողմ եմ, որ հարցերը պետք է լուծվեն այսօր և վաղը, և ոչ թե թողնվեն մեր երեխաներին»,- հայտարարել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ