Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել է, որ, իր գործունեության ընթացքում հետախուզության առկա տվյալների համաձայն՝ Ղարաբաղում լուրջ հակամարտության դեպքում հայերը կհաղթեին: «ՆԱՏՕ-ում աշխատելու իմ չորս տարիների ընթացքում ադրբեջանցիները ձեռնարկել են ռազմական թոռոմած հարձակումներ, որոնք հայերը հեշտությամբ կասեցրել են: Մեր հետախուզական գնահատականները ցույց են տվել, որ հայերը գրեթե հաստատ կհաղթեին, եթե բախվեին լուրջ հակամարտության: Ռուսաստանի Դաշնությունը զենք էր մատակարարում և մարզում երկու կողմերին, և իրականում ռուսները մի փոքր հուսադրող ազդեցություն են ունեցել», - Ստավրիդիսի խոսքերը մեջբերում է Bloomberg-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը