30 09 2020

Իրանի շահերից բացարձակապես չի բխում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը. Գոհար Իսկանդարյան



«Իրանն ակտիվ հետևում է Թուրքիայի գործողություններին Նախիջևանի հատվածում և կարծում եմ, որ եթե այդ հատվածում Թուրքիան ցուցաբերի էական գործունեություն, մենք կտեսնենք նաև Իրանի համարժեք քայլելրը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Նա ներկայացրեց ԵՊՀ արևելագիտական բաժինների կողմից իրականացրած մեդիա և սոցիալական տիրույթների մոնիթորինգի արդյունքները: Իսկանդարյանի խոսքով, Իրանն առաջին իսկ օրվանից բավականին ուշադրություն է դարձնում զարգացումներին և արձանագրեց, որ Իրանի շահերից չի բխում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը: Նրա խոսքերով,  ինչպես 90-ականներին, այնպես էլ այս պահին Թուրքիան ցանկանում է Կովկասում ունենալ ավելի մեծ ազդեցություն՝ նվազեցնելով Իրանի դերը թե´ տարածաշրջանում, թե´ Կովկասում:

Գոհար Իսկանդրյանի խոսքով, ռազմական գործողությունների վերսկսումը առաջ է բերել Իրանի անհանգստությունը, որը մեծացավ նաև այն ժամանակ, երբ իր տարծքում ընկավ 3 հրթիռ: Իրանը թվիթերյան տիրույթում տեղեկություններ տարածեց ինչպես այդ դեպքի, այնպես էլ ԱԹՍ-ի խոցման վերաբերյալ, ինչով, ըստ բանախոսի,  ակնարկեց, որ ակամայից ներգրավվում է խնդրի մեջ: Իրանագետի համոզմամբ, վերջին գործողությունները նրա համար են արվել, որպեսզի կանխեն Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը և ցույց տրվի, որ Իրանն էլ այստեղ ունի շահեր և  պատրաստ է համապատասխան միջոցներով պաշտպանել դրանք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ