30 09 2020

Հասարակության հայացքը այսօր Արցախում հավաքված նախկին-ներկա ռազմաքաղաքական էլիտան է. Ռուբեն Հակոբյան

Հասարակության հայացքը այսօր Արցախում հավաքված նախկին-ներկա ռազմաքաղաքական էլիտան է. Ռուբեն Հակոբյան

Հորդորով, խնդրելով, թե պարտադրելով՝ վերջապես Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, որ ընդհանրապես Արցախի հարցով որևէ միտք չարտաբերի, առավել ևս՝ խուսափի միջազգային ԶԼՄ-ների հետ հանդիպելուց։ Նման հայտարարությամբ է հանդես եկել քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Վերջապես՝ լռի՛ր

Հորդորով, խնդրելով, թե պարտադրելով՝ վերջապես Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, որ ընդհանրապես Արցախի հարցով որևէ միտք չարտաբերի, առավել ևս՝ խուսափի միջազգային ԶԼՄ-ների հետ հանդիպելուց։ Երեկվա «Россия-1»-ում ինքը համառորեն հենց դա՛ էր ապացուցում։

Նույնիսկ դաս չեղավ BBC-ի թղթակցի կողմից աննախադեպ նվաստացումը։ Այսօր մեր զինվորն իր կյանքը զոհում է՝ «Արցախը Հայաստան է և՝ վերջ» պոպուլիստական լոզունգի պատճառով, ինչն առիթ դարձավ, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում այն ցիտելով, փորձեն լիգիտիմացնել այս թուրանական հարձակումը, նաև՝ բանակցություններից հրաժարվելու պատճառը։ Հասարակության հայացքը այսօր Արցախում հավաքված նախկին-ներկա ռազմաքաղաքական էլիտան է, այդ թվում՝ նաև «դավադիրները», ովքեր ամբիոններից չէ, որ հայտարարել են, թե պատրաստ են զոհվել Արցախի համար։ Եվ ժողովուրդը հավատում է նրանց։

Ավելի հանգամանորեն՝ ըստ ժամանակի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ