Հայաստանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի հետ կապված: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ռուս լրագրողներին տված հարցազրույցում, գրում է «Ինտերֆաքս»-ը:
«ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական հարց է: Շատ դժվար է խոսել սահմանների մասին, երբ դիմելու ժամանակն է: Մենք սերտ համագործակցում ենք ՀԱՊԿ-ի հետ, բայց կոնկրետ ընթացակարգերի գործարկումն այլ հարց է: Հայաստանի զինված ուժերը ունակ են պաշտպանել երկրի անվտանգությունը»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով` Հայաստանը բոլոր մեթոդներով կապահովի իր անվտանգությունը: «Այլ հարց է` ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի: Մենք քննարկում ենք մեր անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները` կախված իրավիճակից եւ ընդհանուր քաղաքական ենթատեքստից»,- ասել է նա:
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի սկզբին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ անցկացնել Երեւանում: «Մենք պատրաստ ենք ընդունել հանդիպումը: Ոչինչ չի փոխվել»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտի միջազգային խաղապահներ մտցնելու հնարավորությունը։
«Մեր օրակարգում այդպիսի հարց չկա»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով «Ինտերֆաքսի» հարցին։
Փաշինյանը նաեւ հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային զրույցում չի քննարկել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը ռազմական միջամտության հնարավորությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը