29 09 2020

ՌԴ-ն չի հանդուրժի թուրքական ռազմական միջամտությունը. Bloomberg

ՌԴ-ն չի հանդուրժի թուրքական ռազմական միջամտությունը. Bloomberg

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար բարդ կլինի դուրս գալ իրավիճակից, որում նա հայտնվել է «հայ-ադրբեջանական կոնֆլիկտի» պատճառով: Այս մասին գրում է Bloomberg-ը:

 «Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հարմարավետ միությունը վերապրել է շահերի բախում Սիրիայում և Լիբիայում, սակայն այն պետք է անցնի էլ ավելի դաժան փորձություն Կովկասում, որտեղ ռազմական գործողություններ են սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և որտեղ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդները տարբեր ուղղություններով կգնան:

Թուրքիային եւ Ադրբեջանին կապում է ոչ միայն պատմությունը, կրոնն ու լեզուն, այլ նաեւ նավթային եւ գազային խողովակները, որոնք որոշիչ նշանակություն ունեն իր երկիրը Կասպից ծովի եւ Եվրոպայի միջեւ էներգետիկ միջանցք դարձնելու Էրդողանի ձգտումների համար: Թուրքիան հետեւողականորեն աջակցում է նաեւ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի պահանջներին:

 Սակայն Պուտինը, հավանաբար, ձգտում է երկու երկրներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Կարելի է վստահորեն ասել, որ նա դժգոհ է իր դաշնակցի հռետորաբանական հայտարարություններից եւ չի հանդուրժի թուրքական ռազմական միջամտությունը: Պուտինը հասկանում է, որ Էրդողանն արդեն լարված վիճակում է՝ հաշվի առնելով Լիբիայում եւ Սիրիայում ռազմական գործողությունները, ինչպես նաեւ դիմակայությունը Արեւելյան Միջերկրական ծովում: Կովկասում միջամտությունն էլ ավելի կսրի առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող թուրքական տնտեսությունը. լիրայի փոխարժեքն ընկել է՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի:

Ռուսաստանը միակ խոշոր գերտերությունն է, որը շահագրգռված է Կովկասում կայունություն ապահովելու մեջ: Էրդողանի համար դժվար կլինի դուրս գալ այդ իրավիճակից: Նրա միակ հույսն այն է, որ Պուտինն իրեն տեղ կտա բանակցային սեղանի շուրջ: Սակայն դա կարող է արժենալ փոխզիջումներ այլ ոլորտներում, որտեղ նա տարաձայնություններ ունի իր «թանկ բարեկամի»՝ Մոսկվայի հետ»,- գրում է Bloomberg-ը:  

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ