28 09 2020

Ռուսաստանը մշտական կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղի հարցով. Պեսկով

Ռուսաստանը մշտական կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղի հարցով. Պեսկով

Ռուսաստանը և Թուրքիան լիարժեք շփման մեջ են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РЕГНУМ-ը: Նրան հարցրել են՝ ծրագրվո՞մ են արդյոք ՌԴ և Թուրքիայի նախագահների բանակցություններն այս հարցով, ինչին ի պատասխան Պեսկովն ասել է հետևյալը.«Սեպտեմբերի 27-ին ռուսական և թուրքական կողմերը շփում են ունեցել արտգործնախարարների մակարդակով: Ուստի ռուսական կողմը լիարժեք շփման մեջ է իր թուրք գործընկերների հետ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ