27 09 2020

Միջազգային հանրությունը պետք է զերծ մնա հեզաճկուն ձևակերպումներից․ Նաիրա Զոհրաբյան



Ադրբեջանը խախտել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ սկսելով լայնամասշտաբ գործողություններ շփման գծում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ  նամակով դիմել է միջազգային բոլոր կառույցներին Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների հարցով։

«Միգուցե հիմա տամ կոշտ գնահատական միջազգային հանրության այս հեզաճկուն դիվանագիտական ձևակերպումներով հայտարարությունների համար, բայց բոլոր այն կառույցները, որոնք այս անգամ ևս կխուսափեն հստակ գնահատականներ տալուց, կդառնան հանցակիցը Ադրբեջանի ռազմական հանցագործության»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։


Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ