25 09 2020

Ծառուկյանին քաղաքկան հետապնդման ենթարկելով՝ Արցախից մեր ուշադրությունը շեղել չես կարող․ Արմեն Աշոտյան

Ծառուկյանին քաղաքկան հետապնդման ենթարկելով՝ Արցախից մեր ուշադրությունը շեղել չես կարող․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագհ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Գագիկ Ծառուկյանի կալանավորումը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի՝ գալիք հանրահավաքի եւ ընդդիմության հնարավոր համախմբան նկատմամբ փաշինյանական ֆոբիաների արտահայտումն է, ոչ միայն Հայաստանում մոլեգնող քաղաքական տեռորի հերթական ակտը, այլեւ Արցախի հարցում մեր մեջքի ետեւում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ։
Չեմ բացառում, որ այս գործելաոճը տարածվի նաեւ ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա։
Ծառուկյանին քաղաքկան հետապնդման ենթարկելով՝ Արցախից մեր ուշադրությունը շեղել չես կարող, ժողովրդի կյանքը բարելավել չես կարող, մարդկանց դժգոհությունը խեղդել չես կարող։
Դու այլեւս ոչինչ չես կարող, Նիկոլ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ