Տպավորությունն այն է, որ այնքան մեծ է ճնշումը Հայաստանի վրա, որ վախենում են ձայն հանել, և դա չդառնա ավելի մեծ լարվածության պատճառ, կամ էլ ջայլամային քաղաքականության դասական հետևանք է, երբ չունեն հստակ պատասխաններ և աշխատանքային հարաբերություններ՝ անգամ մեր դաշնակից երկրների հետ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Հայաստանը հայտնվել է տարածաշրջանային զարգացումների լուսանցքում և անգամ մեր ճակատագրին վերաբերող խնդիրներն այսօր քննարկվում են առանց մեր մասնակցության: Նման իրավիճակում չեմ բացառում, որ պատասխանների բացակայությունը թելադրված է հենց այդ հանգամանքով, այսինքն իրենք տեսնում են, որ չկա գործընկեր, չկա մի ուժ, ում հետ կարող են համագործակցել թուրք-ադրբեջանականակտիվությունը զսպելու համար և ստիպված լռում են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը