Ուզում են կալանավորեն, որ քննությանը չխոչընդոտեմ։ Այս մասին դատարան մտնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Ինչը որ անում ես հանուն ազգի, ժողովրդի, հանուն պետության, իմ համար հպարտություն է, պատմություն է։ Հունիսի 5-ից հետո սկսած քաղաքական հետապնդում է։ Հայաստանում 2008 թվականից մինչև այսօր ընտրակաշառքով 7 դեպք է եղել, որից հիմնական որոշումը եղել է ստորագրություն հանձնելը։ Սակայն այսօր Ծառուկյանին ձերբակալեն միայն նրա համար, որ քննությանը չխոչընդոտեմ։ 3 ամիս դուրսն եմ, 100 հատ քննիչ է կցվել, մի քանի հազար մարդ են քննել, Ծառուկյանի վրա ցուցմունք չկա»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։
Նա նշեց, որ կրկնում է նախկին ասածները։ «Ես ասել եմ ու ասում եմ՝ այսօր հեղափոխությունը եղել ա միայն դատարկ խոստումներ։ Իրանք դրանից ոչ հասկացել են, ոչ պատկերացրել։ Երեք տարի ժողովուրդը սպասում ա, այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել։ Այսօր Հայաստան պետությունը որևէ բարեկամ երկրի հետ հաշվի նստել, քննարկել չկա։ Այսօր նայում ես սոցիալական, տնտեսական, քաղաքական, բոլոր ոլորտները, մարդկանց հասցրել են աղքատության, անդունդի եզրին, մարդը կորցնում ա իր ունեցվածքը, տունը, եղածը, գործը։ Հանրահավաքում ես մարդկանց տեղյակ եմ պահելու, որ մարդկանց վիճակը ծանր ա՝ սկսած մարզերից, գյուղերից։ Իմ քայլականները պետք ա բարի լինեն, մարդու առօրյան տեսնեն, այն խոստումները, հեքիաթները, բաժակաճառերը, որ ասել են, դրանք լրիվ օդ ա։ Ես ասել եմ լուծումը, անցած ճանապարհ ունեմ, փորձ ունեմ։ Այսօր չի կարելի ժողովրդին այս վիճակի մեջ դնել։ Մարդիկ գնացել են կառավարության դեմը հացադուլ են անում, դուրսն են քնում, բանկերի դեմն են քնում, որովհետև ճար չունեն, կործանման եզրին են կանգնած։ Ծառուկյանին ձերբակալելով հարցը չեն լուծի, Ծառուկյանից պետք է չվախենան։
Իրենք արդեն տաք համը, տաք տեղը տեսել են, առաջ ասում էին՝ ժողովուրդը ոնց ասի, մենք այդպես կանենք։ Դաժե այսօր իրենց վերաբերմունքը ժողովրդի հանդեպ փոխվել ա, էն վախտ հարգալից, ձեռքը բռնեին, խոսեին, հիմա ալարում են մարդկանց հետ հանդիպեն, լսեն։ Ժողովուրդը ձայնը տվել ա՝ հավատալով, երեք տարի անցել ա, ոչ մի լավ բան։ Ես այսօր ասում եմ՝ նորից օր օրի ավելի վատ ա, մարդկանց վիճակն ահավոր ծանր ա, բանկերի տոկոսների տակ են, ազգային արժեքները վտանգված, գույքահարկը, հարկային պարտավորությունները»,- հայտարարեց Ծառուկյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը