«Հիմա իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի խոչընդոտեն հանրահավաքը։ Դա իշխանության գործելաոճն է»,- Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեմ Բաբայանը։
Նա էլ շատերի պես դատարանի դիմաց էր եկել իր աջակցությունը հայտնելու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ում խափանման միջոցի հարցը քննվում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։
Բաբայանը համոզմունք հայտնեց, եթե իշխանությունը գնա այդ ստոր քայլին ու կալանավորի Գագիկ Ծառուկյանին, ապա հանրահավաքը շատ ավելի հուժկու է լինելու։
«Եթե իշխանությունը կարծում է, որ ընդդիմությունն էլ իր պես անկազամակերպ ու ապիկար է, ապա չարաչար սխալվում է։ Թե հանրահավաքի օրը, թե այլ շատ հարցեր ճշտված ու հայտնի էին շատ ավելի վաղ։ Իսկ իշխանությունն իր ոճի մեջ է, կորոնավիրուսն են փորձում մեջտեղ բերել, բայց չմոռանանք, նույն իշխանությունը, երբ սահմանադրական փոփոխությունների էր պատրաստվում, ընդհանրապես մոռացել էր կորոնավիրուսի մասին։ Ավելին ասեմ, այս իշխանության ամեն րոպեն շատ ավելի վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար, քան կորոնավիրուսն ամբողջ աշխարհի համար»,- ասաց Բաբայանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը