25 09 2020

Ժողովրդի մասնակցությամբ իշխանափոխություն ենք ունենալու․ Արծվիկ Միանասյան



Ոչ թե իրավունքի գերակայությամբ, օրենքի առաջնորդությամբ արդարադատություն է իրականացվում, այլ բացառապես իշխանության կամքով և քաղաքական հակառակորդների դեմ ուղղված գործողություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Ըստ Մինասյանի՝ կատարվող գործընթացներն իրական արդարադատության հետ կապ չունեն , որովհետև, երբ խոսում ենք արդարադատության մասին և դա գնահատում ենք ընտրողաբար իրականացվող արդարադատություն: Մյուս կողմից որևէ ողջամիտ բացատրություն չկա, թե ինչու հարուցված քրեական գործը չի կարող իրականացվել առանց անձին ազատությունից զրկելու գործողության։ Բացի դա՝ Մինասյանն ակնհայտ համարեց, որ հատկապես ներկա իշխանության գործողություններում քաղաքական երանգավորմամբ իրականացվող քրեական գործերը բացահայտ են։ Մինասյանն ընդգծեց, որ իրենք ոչ թե դեմ են արդարադատությանը, այլ այն պետք է իրականացվի իսկապես իրավունքի գերակայության և օրենքի առաջնորդության սկզբունքներով, այլ ոչ թե՝ ըստ ցանկության, ըստ իրավիճակի, հատկապես, երբ չկան համակարգային հիմքեր։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ