23 09 2020

Մարտի 1-ի գործը վերածվել է փողի «բազարի»․ Politik.am

Մարտի 1-ի գործը վերածվել է փողի «բազարի»․ Politik.am

Politik.am-ը գրում է․

«Ցավալի է արձանագրել, բայց Մարտի 1-ի գործը նմանվել է արևելյան շուկայի։ Հիմա քչերին է հետաքրքրում, թե ովքեր էին անկարգություններ հրահրողները, ովքեր էին սպանության հեղինակները։ Փաշինյանի թիմը այդ արյան հաշվին եկավ իշխանության, իսկ ահա տուժողների իրավահաջորդները կարծես հասկացել են, որ ժամանակը գնում է և փորձում են գոնե ֆինանսական եկամուտներ ապահովել իրենց։

Մարտի 1-ի գործում փողային առաջին հարաբերության սկզբում դրեցին իշխանությունները, երբ սպանությունների բացահայտման փոխարեն զոհերի հարազատներին բաժանեցին 30-ական միլիոն դրամ։ Հետո այս գումարի պատմությունը վեճի առիթ դարձավ, որը ցավոտ և տգեղ էջեր բացեց։

Իշխանությունները կարծես դադարել են ֆինանսավորել Մարտի 1-ի գործը ու տուժողներից ոմանք և նրանց ներկայացուցիչները փողի նոր աղբյուրներ են փորձում գտնել։ Օրերս հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը կդիմի դատարան որպես նյութական վնասի փոխհատուցում գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանից իր պաշտպանյալի օգտին 241 մլն դրան բռնագանձելու միջնորդությամբ:

Սեդա Սաֆարյանն ըստ էության փորձում է իշխանությունների գրպանում գտնվող դատավորների միջոցով ֆինանսական լուրջ միջոցներ ստանալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ