23 09 2020

Ո՞ւմ է ակնարկում Մակունցը

Ո՞ւմ է ակնարկում Մակունցը

22․09․2020թ․, «ԱԺ Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է, թե՝ սեփական երկրի շահերի դեմ աշխատող, այլ պետության շահերը սպասարկողները դարերով ունեն դավաճանի պիտակ:

19․09․2020թ․, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում «վերելակային հանդիպման» ժամանակ իրենից ժամանակ է խնդրել, որպեսզի սահմանային միջադեպեր չլինեն, և ինքը կարողանա ներքաղաքական կյանքում ամրապնդել դիրքերը։ Փոխարենը Փաշինյանը խոստացել է արցախյան հարցում Ադրբեջանին օգուտ քայլերի դիմել։

Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցությունից հաճախ ենք լսում օտար երկրների շահերը սպասարկող, հակապետական, դավաճան և այլ տերմիններ, այն դեպքում, երբ իշխող թիմում ընդհանրապես և Իմ քայլը խմբակցությունում՝ մասնավորապես, քիչ չեն մարդիկ, որոնք սորոսական համարում ունեն։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն այլ շահեր են սպասարկում։ Կարևոր չէ՝ այդ շահերը որ պահին են հօգուտ Հայաստանի, որ պահին՝ ընդդեմ։ Փաստն այն է, որ օտար շահեր են։ Եվ ուրեմն, ո՞ւմ է ակնարկում խորհրդարանական խմբակցության ղեկավարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ