22 09 2020

«Իմ քայլի» պատգամավորը թերագնահատում է ընդդիմադիրներին



«Մեծ հաշվով որևէ գնահատական չունեմ, ուզում են հանրահավաք անել, թող անեն»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքին: 

«Չեմ կարծում, որ այդ ուժերին կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել՝ երկու պատճառով: Նախ՝ չեմ կարծում, որ բոլոր խնդիրներով հանդերձ՝ հանրության շրջանում մեծ դժգոհություն կա, երկրորդ՝ չեմ կարծում, որ նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լինի, այդ ուժերն են, որ պիտի որևէ մեկին մոբիլիզացնեն: Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, որ այդ երեք ուժերը երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում կամ այլ տեղերում»,- նշեց Ռուբինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ